Որն է տարեցների համար լավագույն դիետան․ գիտնականներ 

Որն է տարեցների համար լավագույն դիետան․ գիտնականներ 

Գիտնականներն ասում են, որ տարեցների համար լավագույն տարբերակը «Հարվարդյան դիետային» հետեւելն է։ Նաեւ կարեւոր է բավարար քանակությամբ սպիտակուցների, կալցիումի եւ օգտակար ճարպերի օգտագործումը ամենօրյա սննդակարգում։ Հարվարդյան դիետայի համաձայն, ափսեն մտովի բաժանվում է չորս մասի, որոնցից երկու հատվածում պետք է տեղ գրավեն մրգերն ու բանջարեղենները, մեկ քառորդում՝ որ ճարպային սպիտակուցները՝ միս եւ ձուկ, իսկ վերջին մեկ քառորդ հատվածում՝ ամբողջահատիկ մթերքները՝ գարի, բլղուր, շագանակագույն բրինձ կամ այլ հատիկեղեն, լոբազգիներ, ինչպես նաեւ՝ ցորենի հաց ու մակարոնեղեն։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ տարեցները հաճախ են ունենում փորկապություն, խորհուրդ է տրվում ամենօրյա ռեժիմով ուտել մրգեր ու բանջարեղեններ, խմել օրական ոչ պակաս, քան երկու լիտր հեղուկ։

Սննդակարգում պետք է լինեն նաեւ օգտակար ճարպեր, քանի որ դրանք նվազեցնում են սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման ռիսկերը։ Արեւածաղկի ձեթը կարելի է փոխարինել ձիթապտղի ձեթով, շաբաթական մեկ երկու անգամ ուտել յուղոտ ձկնամիս, ինչպես նաեւ ամենօրյա ռեժիմով սննդակարգում ներառել սերմեր ու ընկուզեղեն։ Չպետք է աչքաթող անել նաեւ կաթնամթերքները։ Եթե կաթնամթերքն առաջացնում է փորլուծություն կամ փքվածություն, կարելի է անցնել կաթնաշոռի, կեֆիրի, եւ ֆերմենտացված այլ կաթնամթերքների։