Բակո Սահակյանին եւ Արկադի Ղուկասյանին ճանապարհեցին ծափերով. նրանք հրաժարվեցին խոսել (տեսանյութ)

Բակո Սահակյանին եւ Արկադի Ղուկասյանին ճանապարհեցին ծափերով. նրանք հրաժարվեցին խոսել (տեսանյութ)

Քիչ առաջ դատարանը որոշեց դռնփակ կարգով քննել Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը՝ Քոչարյանի ելույթի մի հատվածը դռնփակ կարգով քննելու վերաբերյալ։

Մինչ այդ Քոչարյանը դատարանին խնդրեց թույլ տալ, որպեսզի Արցախի նախկին եւ ներկայիս նախագահները ներկա լինեն իր ելույթին, քանի որ դա իրենց է առնչվում։ Սակայն դատարանը նշեց, որ դա հնարավոր չէ։

Քոչարյանին հրաժեշտ տալուց հետո Սահակյանն ու Ղուկասյանը հեռացան, նրանց Քոչարյանի աջակիցները ճանապարհեցին ծափերով։ 
Սակայն նրանք հրաժարվեցին պատասխանել լրագրողների հարցերին՝ հետնամուտքից հեռանալով։

Մանրամասները՝ տեսանյութում։