Ինչու են Telegram-ում խափանումներ եղել

Ինչու են Telegram-ում խափանումներ եղել

Telegram հավելվածի աշխատանքում ի հայտ եկած խնդիրները, համաձայն հավելվածի ղեկավարության տարածած հայտարարության, պայմանավորված է եղել հավելվածի արտակարգ ծանրաբեռնվածությամբ, ինչն իր հերթին պայմանավորված է եղել Մերձավոր-Արեւելյան իրադրության շեշտակի էսկալացիայով։

Ներկայումս, շնորհիվ հավելվածի տեխնիկական թիմի կատարած աշխատանքների, խափանումները վերացված են, եւ հավելվածը լիովին հասանելի է աշխարհի երկրների մեծ մասում։ Ի հայտ եկած տեխնիկական խնդիրները լուծված են, հավաստիացրել են Telegram-ից։