«Ժողովուրդ». Արա Բաբլոյանը պատմության մեջ կմնա որպես միակ ԱԺ նախագահ, որը...

«Ժողովուրդ». Արա Բաբլոյանը պատմության մեջ կմնա որպես միակ ԱԺ նախագահ, որը...

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վեցերորդ գումարման խորհրդարանի նախագահ Արա Բաբլոյանը ՀՀ պատմության մեջ կմնա ԱԺ միակ խոսնակը, որ պաշտոնավարեց ԱԺ լիազորությունների ողջ ընթացքում, պարզապես այդ լիազորությունները կարճ տեւեցին` 1.5 տարի:

ԱԺ նախկին նախագահները ինչ-որ պահից դադարեցրել են իրենց պաշտոնավարումը: Իր լիազորություններն ավարտող խորհրդարանը ՀՀ պատմության մեջ կմնա ոչ միայն որպես ամենակարճ կյանք ունեցած, այլեւ այն հինգ անգամ կազմակերպել է ՀՀ վարչապետի ընտրություն, բայց վարչապետ ընտրել են երկու անգամ. սկզբում Սերժ Սարգսյանին, որը հետո համաժողովրդական ճնշման արդյունքում հրաժարական ներկայացրեց, հետո Նիկոլ Փաշինյանին:

Վերջին երկու անգամները Փաշինյանը չընտրվեց վարչապետ քաղաքական պայմանավորվածության արդյունքում, որպեսզի իրավունքի ուժով դադարեցվեին խորհրդարանի լիազորությունները: Նշենք նաեւ, որ այս ԱԺ-ն ընդունել է 729 հարց: Այդ հարցերի գերակշիռ մեծամասնությունը ներկայացված է եղել կառավարության կողմից, եւ միայն 59 օրինագիծ պատգամավորներն են հեղինակել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում