Գերեվարված Արթուր Նալբանդյանի հարազատները լրատվամիջոցներից են տեղեկացել, որ նրան վերադարձնում են հայրենիք

Գերեվարված Արթուր Նալբանդյանի հարազատները լրատվամիջոցներից են տեղեկացել, որ նրան վերադարձնում են հայրենիք

Այսօր վերադարձած գերիների հարազատները լրատվամիջոցներից են տեղեկացել, որ նրանք վերադառնում են հայրենիք:

Մենք զրուցեցինք Արթուր Նալբանդյանի քրոջ'Անիի հետ, նա մինչև վերջին պահը չէր հավատում, որ եղբայրը վերադարձող գերիների մեջ է:

Արթուրի կինն ու ծնողները րոպեներ առաջ են Գյումրիից մեկնել Երևան, այս պահին տեղեկացրել են, որ իրենց որդուն տեղափոխել են Կանազի հիվանդանոց՝ բժշկական զննություն անցնելու:

Քրոջ խոսքերով իրենց մինչև վերջին պահը եղբոր վերադարձի մասին պաշտոնապես որևէ բան չեն հայտնել: 

Հիշեցնենք, որ հուլիսին Արթուր Նալբանդյանը գերեվարվել էր Սև լճի տարածքից:

Նշենք, որ 2 հայ գերիների փոխարեն Երևանը Բաքվին է փոխանցել Արցախում պահվող կալանավորված ադրբեջանցի զինծառայող Ջամիլ Բաբաևին, որը օգոստոսի 25–ին ապօրինի հատել էր սահմանն ու մտել Արցախի Մարտակերտի շրջանի տներից մեկը։