Անընդունելի և մերժելի է այս պարգևավճարը.Արման Բաբաջանյան

Անընդունելի և մերժելի է այս պարգևավճարը.Արման Բաբաջանյան
Արման Բաբաջանյան

ԼՀԿ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է ՝ 

«Չգիտեմ՝ որ մի բացառիկ ծառայության համար է այս ամիս Ազգային ժողովի պատգամավորներիս աշխատավարձին հավելագրվել պարգևավճար։ Երկրում բազմաթիվ անելիքներ կան, և այս խորհրդարանը դեռ ամբողջությամբ չի կարողանում պատասխանել երկրի առաջ կանգնած մարտահրավերներին, ուստի անընդունելի և մերժելի է այս պարգևավճարը։ Կարծում եմ պետք է դիմել Ազգային ժողովի նախագահին և միասնաբար հրաժարվել այդ փողից»։