Հայտնի է կոնսերվատորիայի ռեկտորի անունը (տեսանյութ)

Հայտնի է կոնսերվատորիայի ռեկտորի անունը (տեսանյութ)

Քիչ առաջ ավարտվեց Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտորի ընտրությունը։ Ռեկտոր ընտրվեց ռեկտորի ԺՊ Սոնա Հովհաննիսյանը՝ ձայների գերակշիռ մեծամասնությամբ՝ 15/8 հարաբերակցությամբ։ 8 հոգի քվեարկել էր հօգուտ նախկին պրոռեկտոր Վաղարշակ Հարությունյանի։

Միջանցքներում՝ «Սոնա յար» երգի ներքո դասախոսներն ու ուսանողները դիմավորեցին նորընտիր ռեկտորին՝ ողջագուրվելով նրա հետ։

Նշենք, որ այստեղ էին նաև բուհի՝ Գյումրու մասնաճյուղի դասախոսները։