Դոնալդ եւ Մելանյա Թրամփները կորոնավիրուսի դեմ պատվաստվել են դեռ հունվար ամսին

Դոնալդ եւ Մելանյա Թրամփները կորոնավիրուսի դեմ պատվաստվել են դեռ հունվար ամսին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կորոնավիրուսի դեմ պատվաստվել է դեռ հունվար ամսին, երբ դեռ նախագահի պաշտոնն էր զբաղեցնում։ Նրա հետ պատվաստվել է նաեւ նրա կինը՝ Մելանյա Թրամփը։ Այս մասին հայտնում է Axios պարբերականը։

Պարբերականի զրուցակիցը չի մանրամասնել, թե կոնկրետ որ պատվաստանյութով են պատվաստվել նախկին նախագահն ու նախկին առաջին տիկինը։

Նշենք, որ հունվարի 20-ին ԱՄՆ-ում կիրառման արտոնություն են ունեցել Pfizer եւ Moderna ընկերությունների պատվաստանյութերը։