Ռուս ռազմագետ գիտնականը՝ Ղարաբաղյան պատերազմի մասին 

Ռուս ռազմագետ գիտնականը՝ Ղարաբաղյան պատերազմի մասին 

Կոնստանտին Սիվկով․ Ռուսաստանի Հրթիռային եւ հրետանային գիտությունների ակադեմիայի նախագահի տեղակալ ինֆորմացիոն քաղաքականության հարցերով, ռազմական գիտությունների դոկտոր

Հարցի էության մասին։ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի պոտենցիալը մոտ հինգ անգամ զիջում է Ադրբեջանի ռազմական ուժերի հանրագումարային պոտենցիալին։ Ադրբեջանցիները պատերազմը սկսեցին երկու ուղղություններով՝ հյուսիսարեւմտյան եւ հարավարեւելյան։ Ունենալով նման գերազանցություն, նրանք կարողացան առաջին յոթ օրերի ընթացքում աննշան կերպով, մի քանի կիլոմետր առաջ անցնել։  

Բախվելով Լեռնային Ղարաբաղի պաշտպանական երկրորդ լեռնային գծին, նրանք հասկացան, որ այս կերպ այլեւս գրոհել չեն կարող։ Այդ պատճառով նրանք մեկ շաբաթ անց վերախմբավորեցին իրենց ուժերը եւ կենտրոնացան միայն մեկ ուղղության՝ հարավարեւելյանի վրա։ Այդտեղ նրանք ստեղծեցին ուժերի 10-12 անգամ գերազանցություն։ Մտածեք այս թվերի մասին։ Նման գերազանցություն ունենալով, նրանք մեկ ամսում անցան 30-40 կմ։ Երբ  ճեղքեցին բոլոր պաշտպանական գծերն ու դուրս եկան օպերատիվ տարածք, նրանք շարունակում էին ստանալ կատաղի դիմադրություն հայերի կողմից։ Հայերը ամեն մի գյուղը, ամեն մի կիրճն ու արահետը վերածել էին դիմադրության կետի։ 

Ընդ որում, ադրբեջանական գերազանցող ուժերը երեք օրում միայն կարողացան գրավել Շուշին։ Պատկերացնում եք, թե որքան ժամանակ պետք կլիներ Ստեփանակերտը գրավելու համար։ Այնքան դիակ կլիներ, որ նույնիսկ սարսափելի է մտածել։ Նույնիսկ այս ցուցանիշներով է պարզ, որ ադրբեջանցիները կրել են ահռելի կորուստներ։ Նրանց ռեսուրսները, մասնավորապես զինամթերքի պահեստավորված քանակությունը, նախ եւ առաջ՝ հրետանայինը նշանակաի մասով արդեն սպառվել էր։ Իսկ հիմա ռազմաստրատեգիական նրբությունների մասին։ Ադրբեջանի զինանոցում մեծ թվով հարվածային կրակի հրթիռային համակարգեր կային եւ հրետանի՝ 50-90 կմ հեռահար կրակի համար։ Հայկական դաշտային հրետանին ուներ 15-20 կմ առավելագույն հեռահարություն։ Ադրբեջանցիներն ունեին 50-70 անօդաչու սարքեր, որոնք գնվել էին արտասահմանում։ Դրանք ցույց էին տալիս հրետանու թիրախները թիրախային կրակի համար։ Հայերն անօդաչուներ չունեին։ Նրանք կիրառում էին համակարգեր, որոնք ցածր ճշգրտությամբ էին ցույց տալիս անօդաչուները միայն կրակից հետո։ Այսպես կոչված հրետանային հետախուզության համակարգեր։ Ադրբեջանցիները կարող էին խորքային կրակային հարվածներ հասցնել, հայերը՝ ոչ։

Նրանք կարող էին միայն հարվածել իրենց հրետանու հասանելիության սահմաններում, այն էլ կիրառելով հետախուզական արվեստը, որպեսզի բացահայտեին թե կոնկրետ ուր կրակել եւ ըստ այդմ թիրախավորել զենքերը։ Եթե սկզբում ադրբեջանցիները ցույց էին տալիս, թե ինչպես են աշխատում անօդաչուները, ինչպես են ոչնչացնում թիրախները, լուսանկարում խոցված տանկերը, ապա հետո արդեն այս ամենը դադարեցվեց, քանի որ այդ անօդաչուներից ոչինչ չմնաց․ 60 անօդաչուից ոչնչացվել էր 46-ը։ Եթե ադրբեջանցիները անօդաչուների դեմ պայքարի համար ունեին բավարար քանակությամբ ՀՕՊ համակարգեր, ապա ԼՂ-ում ամբողջ պաշտպանական գծին կար ընդամենը վեց «Շիլկա» ինքնագնաց ավտոմատ թնդանոթ եւ ըստ իմ հաշվարկների, հայերը եւս տասն էլ բերել էին։ Եվ ահա, այդ համակարգերը 2-2,5 կմ հեռահարությունից ոչնչացրել են ադրբեջանական անօդաչուների ¾-ը։ Դրանից հետո դրոնների գործողությունները դադարեցվեցին։ Ադրբեջանցիները ունեն 100 հատ Т-90 տանկեր, Հայաստանը՝ մեկ հատ։ Մնացած տանկերը Т-72 են առաջին մոդիֆիկացիայի, որոնք միայն շատ բարենպաստ պայմաններում կարող են կռվել Т-90-ի դեմ։

Ընդհանուր հաշվարկով՝ հայերն ունեին 200 տանկ, ադրբեջանցիները՝ 444 տանկ։ Ընդամենը համադրեք փաստերը։ Ես կարող եմ մի բան ասել, Լեռնային Ղարաբաղի բանակի հրամկազմի եւ օպերատիվ արվեստը եւ տակտիկական ուսյալությունը գտնվում է բարձրագույն մակարդակում։ Խիզախությունը գտնվում է բարձրագույն մակարդակում։ Այն պայմաններում, որ հայերը կռվել են, ադրբեջանական կողմի ահռելի գերազանցության պայմաններում, հայերը զանգվածային հերոսությունների հրաշքներ են գործել։ Այլ կերպ ասել չեն կարող։ Թուրք զինվորականները զինյալներ են ուղարկել Սիրիայի Իդլիբի շրջանից, որպեսզի նրանք կարողանային հավասարը հավասարի հետ կռվել Լեռնային Ղարաբաղի զինվորների դեմ։