Իսրայելը «բզկտում» է առանց այն էլ խոցված Սիրիային
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել սիրիական քաղաքներին՝ Բաշար Ասադի փախուստի հետ կապված շփոթության ֆոնին:
Ինչպես հայտնում են միջազգային ԶԼՄ-ները, Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները մասնավորապես մի շարք հարվածներ են հասցրել Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի արվարձաններին։
Թիրախում հայտնվել է նաև քաղաքի ռազմական օդանավակայանը, որտեղ տեղակայված են Սիրիայի զինված ուժերի ուղղաթիռները։
Պատճառված վնասի մասին դեռ տեղեկություններ չկան։
Հիշեցնենք, որ Ասադի իշխանության տապալումից հետո Իսրայելի բանակը 1973 թ. ի վեր առաջին անգամ ներխուժել է Սիրիայի տարածք:
Հրեական պետության կառավարության ղեկավար Նեթանյահուն պնդում է, որ այդ գործողությունը կապված է սահմանային անվտանգության և թշնամական հնարավոր ուժերի դիմագրավման հետ:
Կարծիքներ