Ռուսները հարվածել են Կիևին. բազմաթիվ զոհեր և վիրավորներ կան

Ռուսները հարվածել են Կիևին. բազմաթիվ զոհեր և վիրավորներ կան

Կիևին ռուսական հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 9-ի, վիրավորների թիվը հասել է 54-ի, վիրավորներից 42-ը հոսպիտալացվել են, այդ թվում՝ 6 երեխա։

Այս մասին հայտնում են ուկրաինական ԶԼՄ-ները:

Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն ևս տեղեկացրել է օդային հարվածների և դրանց հետևանքով զոհերի մասին:

«Գիշերվա ընթացքում Խարկովը երկրորդ անգամ ենթարկվել է թեւավոր հրթիռների հարձակմանը: Լսվել է երկու պայթյուն, օդում դեռ հրթիռ կա»,- ավելի վաղ Telegram ալիքում գրել է Խարկովի քաղաքապետ Իգոր Տերեխովը։