Թրամփն ու Պուտինը կհանդիպեն

Թրամփն ու Պուտինը կհանդիպեն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կհանդիպի իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ՝ Ճապոնիայում տեղի ունենալիք «Մեծ Քսանյակի» գագաթնաժողովի շրջանակներում։ Այս մասին հայտնում է «Ֆրանս պրեսս» լրատվական գործակալությունը։ «Ես կհանդիպեմ Պուտինի հետ G20-ի ժամանակ»,- ասել է Թրամփը, հաստատելով դեռ մայիս ամսին բարձրաձայնած՝ Պուտինի հետ հանդիպելու իր մտադրությունը։ Ավելի վաղ, Ռուսաստանի ԱԳ նախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը հայտարարել էր «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալության հետ զրույցի ընթացքում, որ Միացյալ Նահանգները մինչեւ այժմ չի իրազեկել Ռուսաստանին, որ պատրաստ է լիաֆորմատ երկկողմ հանդիպման՝ երկու երկրների նախագահների՝ Օսակայում տեղի ունենալիք «Մեծ Քսանյակի» գագաթնաժողովի ժամանակ։ Ռյաբկովը նկատել է սակայն, որ տեսականորեն երկու նախագահների հանդիպումը «ոտքի վրա» լիովին հնարավոր է գագաթնաժողովի միջանցքներում։ Հիշեցնենք, որ Ճապոնիայի Օսակա քաղաքում հունիսի 28-29-ին տեղի կունենա «Մեծ Քսանյակի» գագաթնաժողովը։