Մեկ ամսում իր տան վրա գրանցել է 650 միգրանտի 

Մեկ ամսում իր տան վրա գրանցել է 650 միգրանտի 

Ռուսաստանի Կալինինգրադ քաղաքում 44-ամյա կինը մեկ ամսում իր տան վրա գրանցել է 650 միգրանտի։ Այս մասին հայտնում են մարզային ՆԳ վարչությունից։ Կնոջը կասկածում են անօրինական միգրացիայի կազմակերպման մեջ։ Նա այս տարվա մայիս եւ հունիս ամիսներին իրեն պատկանող եռահարկ տանը գրանցել է 650 միգրանտի։

Իրավապահների ստուգումները պարզել են, որ այդ միգրանտներից եւ ոչ մեկը ըստ գրանցման վայրի չեն բնակվում։ Կնոջ հանդեպ հարուցվել է քրեական գործ։ Նա կարող է բանտարկվել մինչեւ երեք տարի ժամկետով։