Իրաքում ամերիկյան ռեժիմի գործողությունը միջազգային օրենքներին հակասող ակտ էր. ՀՀ-ում Իրանի փոխդեսպան

Իրաքում ամերիկյան ռեժիմի գործողությունը միջազգային օրենքներին հակասող ակտ էր. ՀՀ-ում Իրանի փոխդեսպան

Իրաքում ամերիկյան ռեժիմի տեռորիստական գործողությունը միջազգային օրենքներին հակասող ակտ էր: Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ-ում Իրանի փոխդեսպան Ա. Մոթաղին:

Գեներալ Սոլեյմանին եւ իր ռազմակիցները շատ մեծ դերակատարություն ունեցան Իրաքում եւ Սիրիայում ահաբեկիչների դեմ պայքարում, այդ թվում ԴԱԵՇ-ականների դեմ: Նրանց դերակատարությունը շատ կարեւոր է Իրաքի եւ Սիրիայի կառավարությունների դիմակայության գործում: Գեներալ Սոլեյմանին եւ իր ռազմակիցները իրենց անձնազոհությամբ փրկեցին հազարավոր մարդկանց կյանքեր Իրաքում եւ Սիրիայում:

Պետք է նշել, որ Իրաքում ամերիկյան ռեժիմի տեռորիստական գործողությունը միջազգային օրենքներին հակասող ակտ էր, քանի որ գեներալ Սոլեյմանին հանդիսանում էր Իրանի պաշտոնական ներկայացուցիչ, որն Իրաք էր գնացել Իրաքի հրավերով:

Մի պետություն միջազգային օրենքներին հակառակ եւ հակասող պայմաններում Իրաքում սպանեց գեներալին: Սա նաեւ համարվում է Իրաքի տարածքի խախտումը տեռորիստական Ամերիկայի կողմից:

ԻԻՀ-ի պատասխանն այդ գործողությանը կլինի միանգամայն օրինական եւ ամերիկյան կողմը պատասխանատու կլինի իր գործողության համար: Ամերիկյան գործողությունը հակասում է ահաբեկիչների դեմ պայքարի մասին իր հայտարարություններին»,-ասաց փոխդեսպանը։