Կիևին առաջարկել են ծախել կորցրած հողերի մի մասը՝ հանուն խաղաղության

Կիևին առաջարկել են ծախել կորցրած հողերի մի մասը՝  հանուն խաղաղության

Խաղաղության հասնելու համար ԱՄՆ-ը պետք է համոզի Ուկրաինային ընդունել տարածքի մի մասի կորուստը՝ ֆինանսական փոխհատուցման դիմաց։  Այս մասին The Atlantic ամսագրի իր հոդվածում գրել է Պենտագոնի և ԱՄՆ Սենատի պաշտպանական քաղաքականության հարցերով նախկին խորհրդական Մարիո Լոյոլան։

«ԱՄՆ-ն պետք է Ուկրաինային հուշի տարածք վաճառել ռուսներին՝ մեծ գումարի դիմաց, ներառյալ փոխհատուցումները», - գրել է նա՝ հավելելով, որ շատ հակամարտություններ «լուծվել են այս կերպ»։

Նրա խոսքով, «ավելի միատարր» ուկրաինական պետությունը կարող էր քաղաքականապես ավելի կայուն լինել և մի օր անդամակցել Եվրամիությանը և, հնարավոր է, նույնիսկ ՆԱՏՕ-ին:

Հիշեցնենք, որ 2022 թվականի սեպտեմբերին հանրաքվեներ անցկացվեցին Խերսոնի և Զապորոժիեի շրջանների այն հատվածներում, որոնք վերահսկվում էին ռուսական զորքերի կողմից, ինչպես նաև՝ ԼԺՀ-ում և ԴԺՀ-ում։ Այս չորս տարածաշրջանների բնակիչների մեծ մասը քվեարկեց Ռուսաստանին միանալու օգտին:

Ուկրաինան և արևմտյան երկրները Ռուսաստանին մեղադրում են տարածքների անեքսիայի մեջ. Կրեմլը պնդում է, որ տարածքի բնակիչների որոշումը վերջնական է և վերանայման ենթակա չէ։