Որոնք են ռուսական եւ ուկրաինական կողմի տարբերությունները, ըստ Անդրեյ Սիբիգայի 

Որոնք են ռուսական եւ ուկրաինական կողմի տարբերությունները, ըստ Անդրեյ Սիբիգայի 

Ուկրաինայի ԱԳ նախարար Անդրեյ Սիբիգան սոցկայքի իր էջում անդրադարձել է այն հիմնական տարբերություններին, որոնք առկա են Մոսկվայի եւ Կիեւի մոտեցումների միջեւ՝ Սամբուլյան հանդիպումից հետո։ Ըստ նրա, Կիեւը նայում է դեպի ապագա, կենտրոնացած է կրակի ամբողջական եւ անհապաղ դադարեցման վրա, որպեսզի իրական խաղաղության գործընթացի մեկնարկի համար հնարավորություն բացվի։ Ռուսաստանը, ըստ նրա, կենտրոնացած է անցյալի վրա, իբրեւ թե մերժում է կրակի դադարեցումն ու մշտապես խոսում է 22 թվականի Ստամբուլյան խաթանված բանակցությունների մասին։ Ուկրաինայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նաեւ կարծում է, որ ինչպես երեք տարի առաջ, այժմ էլ Մոսկվան անհեթեթ պահանջներ է առաջ քաշում։