Վիրավորված զինվորի ծնողներն այս պահին Ռուսաստանում են

Վիրավորված զինվորի ծնողներն այս պահին Ռուսաստանում են

Այսօր՝  ժամը 16:05-ի սահմանում, ՊԲ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, հրազենային վիրավորում է ստացել  ժամկետային զինծառայող, 1998թ. ծնված Ագանիկ Գառնիկի Զորոգլյանը: Վիրավորում ստացած զինծառայողը անմիջապես տեղափոխվել է հոսպիտալ, նրա վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:

Ագանիկ Զորոգլյանը Շիրակի մարզի Ողջի գյուղից է։ Գյուղում ապրում են նրա տատն ու պապը։ Ծնողները վաղուց են տեղափոխվել Ռուսաստան։ Ագանիկը նույնպես ապրում էր Ռուսաստանում, բայց անցած տարի եկել է, որ պարտքը կատարի հայրենիքի  հանդեպ։  Այս պահին նրա ծնողները գտնվում են Ռուսաստանում։ Շուտով մեկուկես տարին կլրանա, ինչ նա ծառայում է։