Բաբայանին փոխանցեք՝ ստախոսն ու փիառշիկն ինքն ա. Գուրգեն Ներսիսյան

Բաբայանին փոխանցեք՝ ստախոսն ու փիառշիկն ինքն ա. Գուրգեն Ներսիսյան

«Ով ասում ա, թե ես հարցաքննվել եմ՝ ստախոս ա, ու իրեն փիառ ա անում»,- այսօր հայտարարեց Սամվել Բաբայանը խորհրդարանում։ Հիշեցնենք, որ մենք գրել էինք, որ Ս.Բաբայանը 44-օրյա պատերազմի եւ 2020 թ. նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության առնչությամբ հարուցված քրեական վարույթի շրջանակում հարցաքննվել է` որպես Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար։ 

Մենք Բաբայանի խոսքերը փոխանցեցինք այդ քրեական գործը հարուցած եւ քննած, ապա այդ մասին մեզ տված հարցազրույցում հայտնած Գուրգեն Ներսիսյանին, ով պատերազմից հետո Արցախի գլխավոր դատախազ էր աշխատում: Ներսիսյանը լսելով Սամվել Բաբայանի մեղադրանքներն ասաց.

«Բաբայանին փոխանցեք՝ ստախոսն ու փիառշիկն ինքն ա, ու եթե կարծում ա, թե իր նման մտածողները բոլոր փաստաթղթերը վառել եւ դուրս են եկել Արցախից, չարաչար սխալվում է»։ Գուրգեն Ներսիսյանը պնդում է՝ Բաբայանը հարցաքննվել է որպես Անվտանգության խորհրդի քարտուղար, փաստերը կան։ «Բաբայանը հույս ունի, թե այդ քրեական գործի նյութերը ամբողջությամբ վառել ենք ու նոր Արցախից դուրս ենք եկել։ Նա թող մտածի, որ այդ նյութերի էլեկտրոնային, թվայնացված տարբերակներն էլ կան։ Ես, որպես գլխավոր դատախազ, դրանք թվայնացրել եմ։ Եթե այն ժամանակ Ձեզ հետ զրույցում կասկածանքով էի ասել, քանի որ չէի կարողանում հիշել, ապա հիմա վստահաբար ասում եմ՝ Բաբայանը հարցաքննվել է»,-հավաստիացնում է Ներսիսյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք վաղվա «Հրապարակում»