Վարդան Պետրոսյան. Անհեթեթության հերոսը

Վարդան Պետրոսյան. Անհեթեթության հերոսը

Դերասան Վարդան Պետրոսյանն այսօր խաղում է այն ողբերգությունը, որը ﬕ ժամանակ նրան գրեթե ոչնչացրել էր։ «Իմ կիսատ թողած երգը» ներկայացում է ոչ թե դերասանի բանտային կյանքի մասին, որն ընկած է ﬔկ հավերժական երգի արանքում, այլ՝ երկու երիտասարդի, որոնք կիսատ ﬓացին։ Նրանք մահացան 2013-ի հոկտեմբերի 20-ին՝ Եղվարդի խճուղում։ Նրանց վրաերթի էր ենթարկել դերասանը։    

Դերասանն ուզում է ասել, որ երգը շարունակելու ուժ է գտել իր ﬔջ դատապարտվելուց եւ նստելուց հետո։ Այդ հիմա է նա ծիծաղի թեմա դարձնում այն ամբողջ ոդիսականը, որը նրան արժեցավ չորս տարվա բանտային կյանք։ Մոտ երկու ժամանոց ներկայացումով՝ այդ դեպքի մասին Վարդան Պետրոսյանը պատմում է աﬔն ինչ։ Ոչ ﬕ մանրամասն բաց չի թողնում։ Հիշենք, թե ինչ տարիներ էին իրավական եւ դատական համակարգի համար։ Վարդանը պատմում է, թե վթարից հետո հոգեկան եւ ֆիզիկական ինչ ճզմված վիճակում է ինքը, ինչպես է քննիչն իրեն հարցաքննում հիվանդանոցում, ինչպես են հետո նույնն անում տանը, որտեղ նրան տեղեկացնում են, որ ինքը «վաղը որպես վկա» պետք է ներկայանա Եղվարդի ոստիկանություն, թեպետ «երեկվանից ձերբակալված է»։ Քննիչն ունի երկու կարգավիճակները հավաստող փաստաթղթերը։ «Հլը ﬕ հատ էս երկու թղթերն իրար հետ խոսեցրու, արա»,- արդեն հիմա բղավում է Վարդան Պետրոսյանը։

Դերասանը պիտի խաղա այն, ինչ գրողի համար դառնալու էր գրականություն, այն, ինչ Վառլամ Շալամովի ձեռքի տակ դառնում է «Կոլիմյան պատմվածքներ» կամ Սերգեյ Դովլաթովի գրչով՝ «Զոնա»։ Դահլիճը մոնոներկայացման ամբողջ ընթացքում գրեթե ծիծաղում է։ Որովհետեւ չի տեսել այդ աﬔ նը։ Որովհետեւ Վարդանը պատուﬕ ապրումակցումը փոխարինել է այն խաղալու արդարացումով։ Թեպետ բեմ բարձրացած զգացուﬓերը խաղարկային չեն։ Սակայն չծիծաղել հնարավոր չէ, որովհետեւ Վարդանը խոսում է անհեթեթության մասին։

Ինչո՞վ է տարբերվում կաֆկայական աբսուրդն այս անհեթեթությունից։ Առաջինն ուղեկցում է դեպի տրամաբանություն, որն այս աշխարհից չէ, առաջինում ընթերցողն իր արժանապատվությունն է դնում՝ այդ անհնարին իրականության հետ հավասարը հավասարին առերեսվելու համար, ի վերջո, դա նրան կհաջողվի կամ ոչ, առաջինը բարձրացնում է ընթերցողին, ապրումակցուﬕ համար հասունացնում է նրան։ Երկրորդի համար պետք է իջնել։ Առաջինից վերադարձ չկա, առաջինն այսուհետ պետք է առաջարկի ավելի ինտելեկտուալ ﬕ բան, որովհետեւ ընթերցողն այլեւս չի կարող վերադառնալ իրականություն, որտեղ աﬔն ինչ չհիﬓավորված տրամաբանական է։ Ընթերցողը պատրաստի ճակատագիր վերադառնալու առողջություն չունի։ Նա պետք է բարձրանա, կրկին բարձրանա՝ լինելու իր ճակատագիրը։ Կաֆկայական կամ կամյուական աբսուրդի համար անբացատրելին իր ﬔջ համբերատար չընկալվելու հմայք ունի, Սիզիփոսն անընդհատ պետք է նույն լեռան գագաթը բարձրացնի նույն քարն ու անընդհատ ձախողվի։ Մեզ ﬓում է հասկանալ, թե ինչու։

Մեր անհեթեթությունը նույնիսկ ողբերգական չէ, որովհետեւ քննիչը, դատախազը, բանտի պետը կամ նախագահը կյանքի անունը չգիտեն, նրանք այն իրականությունը չեն, դեպի որը պետք է բարձրանալ, նրանք ﬕշտ ստորոտն են, որին ասելու բան չկա։ Այս մարդկանցից շատ բան է կախված, ﬕնչդեռ պարզ չէ, թե ինչ իմաստ ունի նրանց որեւէ բան ասելը։ Նրանք բացատրություն չունեն։ Սրանք «Դղյակի» կամ «Դատավարության» թարս իրականությունն են։

Մեր անհեթեթությունը տգեղ է։ Իսկ աﬔնայն տգեղ բան անպաշտպան է, նրա վրա կարելի է ծիծաղել։ Վարդան Պետրոսյանը հիշում է, թե ինչպես իրեն ձերբակալեցին. «Իմանալով, որ քրոջս տանն եմ, ՃՈ քննիչն ինձ փնտրելու է գնում եղբորս տանը։ Բնականաբար, ես այնտեղ չեմ։ Հաջորդ օրը գնում է գյուղ՝ մյուս եղբորս տուն։ Այնտեղ էլ չեմ։ Եվ հրաման է արձակում ինձ ձերբակալել քրոջս տանը։ Որովհետեւ ﬔղադրյալը պատրաստվում էր լքել հանրապետության սահմանները»։ Բանտում Վարդանին այցելում են Ֆրանսիայի հյուպատոսը, Կարﬕր խաչը, ՀՀ արդարադատության նախարարը (բացեք Տիրոջ շավիղները)։ Բոլորից ﬕ բան է ուզում՝ արդար դատավարություն։ «Օ՜, ոչնչով չենք կարող օգնել»,- բոլորի պատասխանը նույնն է։ Բանտում նա սիրված է, ոմանց դարձնում է քրիստոնյա, չորս երեխայի տեր դատապարտյալին սովորեցնում է նամակ գրել կնոջը եւ ոչ թե հեռախոսով խոսել նրա հետ, «հեռախոսով աﬔնակարեւոր բառերը չես ասի»։

Հիշեք, 2013 թվական։ Ընդաﬔնը երկու աﬕս առաջ Հայաստանն ինչ-որ ﬔկի մատների արանքում գտնվող ականջներով քարշ էր տրվել Մաքսային ﬕ ություն։ 36 դատ։ Հենց այսքան է պահանջվում, որպեսզի նրան դատապարտեն 5 տարվա ազատազրկման։ Դատախազը բողոքարկում է՝ գոնե 6 տարի տվեք։ Այդպես էլ ձեւակերպել էր բողոքարկումը՝ խնդրում եմ դատապարտյալին ժամանակ տվեք ուղղվելու համար։

Չորս տարի հետո, երբ նրան ասում են՝ ազատ ես, ինքը զարմանում է՝ իսկ այս ամբողջն ինչի՞ համար էր։ Ու գլխի է ընկնում՝ որպեսզի ներման դիմում գրի ՀՀ նախագահի անունով։ «Մի թղթի կտոր է, ներման դիմում գրի, թող գնա, երկու տարի հետո ո՞վ է հիշելու»,-երբեﬓ բանտում ասել են նրան։ Սա դերասանի ինքնահերոսացման պահն է։ Բեﬕն նա արդեն անհեթեթության պատﬕչ չէ, այլ հերոս, որը վերականգնել է ամբողջ շղթան՝ ոնց թե ով է հիշելու, «Ես, Ես, Ես եմ հիշելու»։ Վերջ։ Խաղը խաղացված է, երգը՝ երգված։ Ծափահարությունները չեն դադարում։ Ոչ ﬕ դատարան ի վիճակի չէ նրան ազատ արձակել։ Ինքն է իր ազատության հրամանը։ Եվ ապրողները պետք է տեսնեն, որ նա ավելի ապրող է, քան ﬕնչեւ 2013-ի հոկտեմբերի 20-ը, երբ Եղվարդի խճուղում մահացավ երկու երիտասարդ։ 

Մհեր ԱՐՇԱԿՅԱՆ

«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ