Զելենսկին էլի «մունաթ» է գալիս Արևմուտքի վրա

«Հաղթանակի ծրագիրը» առաջին հերթին Ուկրաինայի հզորացումն է։ Սա Ռուսաստանին պատերազմի դիվանագիտական հանգուցալուծմանը հարկադրելու ծրագիր է։ Դա պարտադրանք է, քանի որ Ուկրաինան պետք է ամուր դիրքեր ունենա»,- ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Սումիի մարզ կատարած այցի ժամանակ։ Նրա խոսքերը մեջբերում են ուկրաինական ԶԼՄ-ները:
Նրա պնդմամբ, Ուկրաինան պետք է աշխարհաքաղաքականորեն ամուր դիրքեր ունենա և ամրապնդվի անհրաժեշտ զինատեսակներով, մասնավորապես, որոնց համար կան համապատասխան սահմանափակումներ կամ որոնք դեռ չկան։
«Դեռևս կան որոշ մանրամասներ՝ կապված պատերազմի ավարտի հետ, եթե խոսենք այս պլանի մանրամասների մասին, ապա դրանք զենքեր են՝ ծանր, բարդ, կարևոր Ռուսաստանի Դաշնության ռազմական ենթակառուցվածքը ոչնչացնելու համար», - պարզաբանել է նախագահը։
Միևնույն ժամանակ, Խաղաղության ծրագիրը ոչ թե չեղարկում է խաղաղության գագաթնաժողովը, այլ ուժեղացնում է այն, նշել է նա։
«Ռազմավարությունը հենց սա է: Ուկրաինան պետք է հնարավորինս ուժեղ ներկայանա ցանկացած հարթակ, պատերազմի ավարտից հետո ցանկացած գագաթնաժողովի։ Մենք հավատում ենք, որ դա հնարավոր կլինի անել առաջիկա ամիսներին: Այսքանը: Հիմա ինչ-որ բան կլսենք մեր գործընկերներից»,- ընդգծել է պետության ղեկավարը։
Զելենսկու համոզմամբ, հաղթանակի ծրագիրը ներկայացնելուց հետո Ուկրաինան «կարող է ինչ-որ բան լսել իր գործընկերներից»։
«Հաղթանակի ծրագիրն այն չէ, թե ինչպես կավարտվի պատերազմը վաղը: Այլ այն մասին, թե ինչպես կարող է Ուկրաինան ուժեղ լինել այս պատերազմն ավարտելու համար: Ուկրաինան պետք է ամուր դիրքեր ունենա: Եթե դուք որոշում եք ուժեղացնել Ուկրաինան, ապա եկեք գնանք դրան, եթե կարող եք»: Իսկ եթե չեք կարող, ապա ամեն քայլափոխի պետք չէ ասել, որ ուզում եք, որ Ուկրաինան հաղթի», - եզրափակել է նա:
Կարծիքներ