Վերջում կպատասխանեմ. Լևոն Երանոսյան

Վերջում կպատասխանեմ. Լևոն Երանոսյան

Տևական ընդմիջումից հետո, այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, շարունակվում է նախկին փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի գործով դատական նիստը:

Այսօր շարունակվում է գործում առկա տեսանյութերի հետազոտումը: Նիստին տուժողները չեն ներկայացել:

Նախքան դատական նիստերի դահլիճ մտնելը Լևոն Երանոսյանը լրագրողների հարցերին, թե պատերազմի օրերին որտե՞ղ էր գտնվում ինքը, քանի որ հակասական լուրեր էին շրջանառվում, ասաց՝ կխոսի նիստի ավարտին:

Այս պահին կողմերը դիտում են սկավառակներում առկա տեսանյութերը:

Լևոն Երանոսյանը, հիշեցնենք, մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: Ըստ նախաքննական մարմնի` 2018 թ. ապրիլին հատուկ միջոցների գործադրմամբ դիտավորությամբ նա կատարել է այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել իր լիազորությունների շրջանակից և էական վնաս պատճառել քաղաքացիների իրավունքներին ու օրինական շահերին, ինչպես նաև անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ։