Վեր ընկեք ձեր տաքուկ տեղերում, մինչև ձեր «սիրելի ժողովուրդը» կհնչեցնի ձեր իսկ անփառունակ վախճանը ազդարարող վերջին զանգը․ Կարինե Աճեմյան

Վեր ընկեք ձեր տաքուկ տեղերում, մինչև ձեր «սիրելի ժողովուրդը» կհնչեցնի ձեր իսկ անփառունակ վախճանը ազդարարող վերջին զանգը․ Կարինե Աճեմյան

ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ Կարինե Աճեմյանն իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում հրառում է կատարել, որը, ինչպես հասկացանք, ուղղված է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի տիկնոջը՝ Գոհար Աբաջյանին։

«Ինչ-որ ջահելներ՝ պատահաբար երկրի կարևորագույն պաշտոն ստանձնած, կամ շատ պատահականորեն կառավարական ամառանոցում «զոնտիկով» հանգրվանած, իրենց վրա պատասխանատվություն են վերցնում ափըռ-ցըփռ գնահատականներ հնչեցնել մի մարդու մասին, ով որպես նախագահ երկար տարիներ պահպանել է իրենց իսկ անվտանգությունը, զարգացրել երկիրը.... Ուրեմն, ուշադիր լսեք, վեր ընկեք ձեր տաքուկ տեղերում, մինչև ձեր «սիրելի ժողովուրդը» կհնչեցնի ձեր իսկ անփառունակ վախճանը ազդարարող վերջին զանգը։ Այսքանը»,-գրել է Աճեմյանը։