Ձեզ կոռեկտ պահեք. Քոչարյանի գործով նիստին կրքերը թեժացան
Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների վերաբերյալ գործով նիստին, որտեղ քննարկվում է նախագահող դատավորին ինքնաբացարկ հայտնել֊չհայտնելու հարցը, մթնոլորտը լարվեց։
Փաստաբան Արամ Վարդեւանյանն ասաց` այս փուլում Քրեական օրենսգիրքը թույլ չի տալիս միջնորդություն ներկայացնել, դատավորը պնդեց` ինքը ընձեռում է հնարավորություն ներկայացնել։
Այդ խոսակցությունը վերածվեց գոռգոռոցի, այնուհետև փաստաբան Արամ Օրբելյանը, երբ ցանկանում էր իր դիրքորոշումը հայտնել հարցի վերաբերյալ, դատավորը նայեց հեռախոսին, փաստաբանն ասաց` SMS ստացաք, դատավոր զայրացավ, կրքերը թեժացան, Սարգիս Պետրոսյանն ասաց, որ վիրավորում է դատարանին. «Ձեզ կոռեկտ պահեք, ի՞նչ է նշանակում SMS ստացաք։ Դատարանին վիրավորում եք։ Ես տեղեկություն եմ ստացել մանկահասակ երեխայիս վերաբերյալ»։
Օրբելյանը պարզաբանեց, որ ԲԴԽ նախագահին SMS-ով ազատելուց հետո հիմք ունի ենթադրություններ անելու դատավորին եկած SMS-ի վերաբերյալ։
Մանրամասն՝ տեսանյութում
Կարծիքներ