«Մանչեսթեր սիթին» նախասեզոնային շրջայցի չի կարողացել մեկնել

«Մանչեսթեր սիթին» նախասեզոնային շրջայցի չի կարողացել մեկնել

«Մանչեսթեր սիթին» չի կարողացել մեկնել Չինաստան՝ մասնակցելու համար նախասեզոնային շրջայցին։ «Սիթիի» թռիչքը Մանչեսթերի օդանավակայանից հետքձգվել է արդեն երկու անգամ, վերջին մեկ օրվա ընթացքում։ Ենթադրվում է, որ թիմը Premier League Asia Trophy-ին մասնակցելու համար Չինաստան կկարողանա ժամանել ուշացած։ Այս մասին հայտնում է Sports.ru-ն։ Պատճառը թիմերի տեղափոխումը կազմակերպով Thomas Cook Sport ընկերության սխալն է եղել։ Ինքնաթիռը, որը թիմի մարզիկներին պետք է հասցներ Շանհայի մարզաբազա, չի կարողացել ստանալ թույլտվություն Չինաստանի օդային տարածքում շարժվելու համար։ Այս ձգձգումների պատճառով թիմը մարզումներ է սկսել անցկացնել Անգլիայում, ինչը զայրացրել է թիմի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլային։