Պահանջել են դադարեցնել Իսրայելին զենքի մատակարարումը

Բրյուսելում տասնյակ հազարավոր ցուցարարներ են դուրս եկել փողոց՝ պահանջելով Բելգիայի իշխանություններից եւ Եվրամիությունից դադարեցնել զենքի մատակարարումը Իսրայելին։ Համաձայն RIA Novosti լրատվական գործակալության, ցուցարարները անցել են Հյուսիսային կայարանի շրջանով եւ հասել մինչեւ Բրյուսելի կենտրոն։
Ցույցին մասնակցել է ավելի քան վաթսուն կազմակերպություն։ Ցուցարարները նաեւ պահանջել են սանկցիաներ սահմանել Իսրայելի հանդեպ, պատասխանատվության ենթարկել բոլոր նրանց, ովքեր կապ ունեն Գազայի սեկտորում իսրայելական բանակի իրականացրած ռազմական գործողության հետ։ Կազմակերպիչները հայտաարել են, որ ցույցին մասնակցել է ութսուն հազար ցուցարար, ոստիկանությունը, սակայն հայտարարել է քսան հազար մասնակցի մասին։
Կարծիքներ