Իրանը մեղադրել է ԱՄՆ-ին «բժշկական ահաբեկչության» մեջ

Իրանը մեղադրել է ԱՄՆ-ին «բժշկական ահաբեկչության» մեջ

Իրանի հանդեպ ԱՄՆ կողմից սահմանված տնտեսական սանկցիաները թույլ չեն տալիս, որպեսզի Իրանը ձեռք բերի պատվաստանյութ կամ դեղամիջոցներ այլ երկրներից։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը՝ RT-ի հետ զրույցի ընթացքում։

«Անխոս, ցանկցիաները եւ տնտեսական սահմանափակումները, որոնք Միացյալ Նահանգները սահմանել է Իրանի դեմ, էական ազդեցություն ունենում են։ Մենք բավական շատ փող ունենք արտասահմանում եւ Միացյալ Նահանգները թույլ չի տալիս այդ երկրներին վաճառել մեզ դեղամիջոցներ մեր փողերի դիմաց։ Այն, որ ամերիկացիները ասում են, թե հումանիտար ոլորտը սանկցիաների տակ չէ, սուտ է։ Սահմանափակումները թույլ չեն տալիս մեզ մեր փողերը փոխանցել՝ դեղեր եւ պատվաստանյութ ձեռք բերելու համար»,- ասել է նախարար Զարիֆը, ամերիկյան կողմի այդ գործողությունները որակելով «բժշկական ահաբեկչություն»։