Տիեզերքում հայտնաբերվել է օբյեկտ, որը «մերժում» է ֆիզիկայի օրենքները

Տիեզերքում հայտնաբերվել է օբյեկտ, որը «մերժում» է ֆիզիկայի օրենքները

Գիտնականների միջազգային խումբը հայտնաբերել է տիեզերական մարմին, որը «մերժում» է ֆիզիկայի օրենքները։ Այն գտնվում է գերխիտ սեւ անցքի մոտ գտնվող քիչ ակտիվ NGC 3147 գալակտիկայում։ Այն հանդիսանում է ակրեցիոն սկավառակ, որի գոյությունը նման միջաստղային միջավայրում անհնարին է ըստ ֆիզիկայի օրենքների։ Այս մասին հայտնում է Phys.org-ը։ Ըստ մասնագետների, սեւ անցքերը, համարվում են «քաղցած» եւ ակրեցիոն սկավառակներ հնարավոր չէ, որ ձեւավորվի այն պատճառով, որ քիչ է ներգրավված նյութը։ Գիտական այս հայտնագործությունը հնարավորութուն է տալիս գիտնականներին ստուգելու հարաբերականության տեսության որոշ դրույթների հավաստիությունը։ Նյութը շարժվում է սկավառակի ներսում լույսի արագությանը 10 տոկոսով գերազանցող արագությամբ։ Նման վիճակում, սկավառակի մեկ ծայրը լուսավոր է երեւում, մյուսը՝ ավելի մութ։ Մասնագետները հայտարարել են, որ ուսումնասիրությունները շարունակելու են, պարզելու համար քիչ ակտիվ գալակտիկաների տեսության հետ կապված շատ դրվագներ։