Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը պարտվեց Իսպանիային

Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը պարտվեց Իսպանիային

Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «հանրապետական» մարզադաշտում Հայաստան Մ19 - Իսպանիա Մ19 խաղով  այսօր մեկնարկեց Եվրոպայի մինչև 19 տարեկանների 2019 թվականի առաջնությունը։

Բացման խաղում մեր ընտրանին պարտություն կրեց 1-4 հաշվով։

Նախ առաջին խաղակեսի  31-րդ րոպեին Տորեսի փոխանցումից հետո հանդիպման հաշիվը բացեց Խանդրո Օրելանան։

Առաջին կեսում այլևս գոլեր չեղան։  Երկրորդ խաղակեսի մեկնարկը բավականին հաջող էր մեր տղաների համար։ Խաղի 51-րդ րոպեին Արսեն Եղիազարյանը կարողացավ հավասարեցնել հաշիվը։ 

Րոպեներ անց՝ 58-րդ րոպեին, իսպանացիները նորից առաջ անցան հաշվի մեջ։ Խուան Միրանդան դարձավ գոլի հեղինակ։

64-րդ րոպեին Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականն արդեն երրորդ գնդակն ընդունեց սեփական դարպասը։

Թվում էր՝ հանդիպումն այսպես էլ կավարտվի, սակայն իսպանացիները նույնիսկ մրցավարի կողմից ավելացրած ժամանակում կարողացան գնդակ խփել։ 4-րդ գոլի հեղինակը Իսպանիայի հավաքականի կազմում Մոլեխոն էր։

Հիշեցնենք, որ այսօր ժամը 21։00-ին «Բանանց» մարզադաշտում կմեկնարկի խմբի մյուս՝ Իտալիա Մ19 - Պորտուգալիա Մ19 հանդիպումը։