15-ամյա դեռահաս աղջիկը 8 տիկնիկ էր գողացել խանութից

15-ամյա դեռահաս աղջիկը 8 տիկնիկ էր գողացել խանութից

Ռուսաստանի Բելգորոդ քաղաքի տասնհինգամյա բնակչուհին ինը տիկնիկ էր գողացել մանկական խանութից։ Այս մասին հայտնում է «Նովոյե Վրեմյա»-ն։ Անչափահասի հանդեպ տեղի ՆԳ վարչությունը հարուցել է քրեական գործ՝ գողության հատկանիշներով։ Պարզվել է, որ աղջիկը օգտվել է այն հանգամանքից, որ խանութից աշխատակիցները զբաղված են եղել ու իրեն ուշադրություն չեն դարձրել, եւ տարել է ինը տիկնիկներ պարունակող տուփը։ Տիկնիկների ընդհանուր արժեքը կազմում է 18 հազար ռուբլի։ Աշխատակիցները նկատել են տիկնիկների կորուստն ու դիմել ոստիկանություն։ Քննությունը շարունակվում է։