Մինասյան Աշոտը սկի թուրքի գյուլլից չի փախել, թուրքի փսլինքից պիտի խուսափի, հա՞

Մինասյան Աշոտը սկի թուրքի գյուլլից չի փախել, թուրքի փսլինքից պիտի խուսափի, հա՞

Մի ձերբակալեք այն մարդկանց, որոնք իրենց կյանքով պատասխանատու են եղել երկրի անվտանգության համար։ Մարդկանց, որոնք հաղթել են եւ ձեզ տվել են հայրենիք։ Դուք մտածում եք, որ այդ մարդիկ պետք է խուսափե՞ն ձեր պատասխանատվությունից։ Թուրքի գյուլից չի խուսափել Աշոտ Մինասյանը, թուրքի փսլինքի՞ց պետք է խուսափի։ Չեք ամաչում, ի՞նչ եք անում։ Այս մասին քիչ առաջ ՀՀ գլխավոր դատախազության շենքի դիմաց մեկնարկած բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ռազմական գործիչ Գևորգ Գևորգյանը։

Նշենք, որ դատախազության շենքի դիմաց տեղի տեղի է ունենում «Ձայն հայրենեաց» նախաձեռնության և մշակույթի գործիչների ակցիան՝ արցախյան երեք պատերազմների լեգենդար մասնակից, «Սիսական» ջոկատի հրամանատար, գնդապետ Աշոտ Մինասյանին կալանավորումից ազատելու պահանջով։

«Կալանքի տակ եք պահում այն բոլոր մարդկանց, որոնք երկրի համար պատասխանատու են։ Աշոտ Մինասյանի համար եք ասում, իբրեւ թե ռազմական հեղաշրջման փորձ էր ցանկանում անել, բա Արմեն Չարչյանին ինչո՞ւ եք ձերբակալում։ Ձերբակալվում են մարդիկ, որոնք կարող են երկրի պաշտպանությունը պատշաճ կազմակերպել եւ հասարակությանը պաշտպանել։ Մեր հասարակությունը անպայման պիտի հասկանա, որ նմանատիպ շոուներով ուղղակի հանձնում են մեր հայրենիքը, պիտի հասկանա, որ վերջապես պիտի դուրս գալ պայքարի, այլ տարբերակ չկա։ Հանձնում են մեր հայրենիքը, մեր հասարակությունը պիտի հասկանա սա»,- ասաց նա։