Ինձ հաճելիորեն զարմացրեց վարչապետը. 60 տոկոս էր տիրապետում ինֆորմացիային

Ինձ հաճելիորեն զարմացրեց վարչապետը.  60 տոկոս էր տիրապետում ինֆորմացիային

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականով աշխատանքային խումբ է ստեղծվել աղետի գոտիներում տնակների ուսումնասիրություն, հաշվառում անելու նպատակով:Աշխատանքային խումբն ըստ էության  ավարտել է ուսումնասիրությունները, քարտեզագրել բոլոր ժամանակավոր կացարանները և պարզել դրանցում ապրող ընտանիքների կարգավիճակը, եւ հերթը  գործողությունների փուլին է հասել: Առաջարկությունների փաթեթն արդեն պատրաստ է: Վարչապետի եւ աշխատանքային  խմբի անդամների հանդիպումը տեղի է ունեցել բոլորովին վերջերս:

Աշխատանքային խմբի անդամ, «Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանը hraparak.am-ի հետ զրույցում նշում  է. «Ես հասկացա, որ ճիշտ էր իմ՝ Գյումրիից Երևան հասնելը, քննարկմանը մասնակցելը: Որովհետև երբեմն  գործում է փչացած հեռախոսի տարբերակը:Մենք մտածում ենք,որ պատասխանատու մարմինները՝ նախարարները,մարզպետները,համայնքի ղեկավարները, միմյանց զեկուցում են իրավիճակի մասին,այն ներկայացվում է նաև երկրի ղեկավարին, բայց պարզվեց,որ բավարար չէր, եւ մեր ներկայացնելը  նույնպես պետք էր:Ինձ  հաճելիորեն զարմացրեց այն,որ վարչապետը խորապես  ուզում  էր տիրապետել   իրավիճակը  եւ ցանկություն ուներ  ավելին իմանալու , քան անհրաժեշտ է երկրի  առաջին դեմքին: Ես իրեն չեմ  տեսել ՝ոգևորվել ու դրա համար եմ դա ասում, ճիշտ հասկացեք, այնքան բան եմ տեսել, որ ինձ զարմացնելն   այդքան էլ  հեշտ չէ: Ո՛չ սերժական եմ, ո՛չ քոչարյանական, ո՛չ էլ նիկոլական»,-ասում է նա ՝ ավելացնելով, թե  այդ քննարկումն այնքանով էր արդյունավետ,քանի որ վերջին մեկ  տարվա ուսումնասիրությունների արդյունքների ամփոփումն էր , եւ  արդեն որոշում է  կայացվել անցնել գործողությունների իրականացման փուլին :Մեր հարցին,թե ի վերջո վարչապետը որքանով էր տեղեկացված անօթևանության եւ աղետի գոտուն վերաբերող խնդիրների մասին, մեր զրուցակիցը պատասխանեց. «Խնդիրը շատ  մեծ է: Ես իմ  ունեցած ինֆորմացիայով նույնպես օգտակար  եղա  իրեն, նորմալ  էր  արձագանքում  իմ ելույթներին,իսկ ընդհանուր,եթե ասեմ, կասեմ՝ մոտ 60 տոկոս էր տիրապետում ինֆորմացիային»:

Հիշեցնենք,որ միայն Շիրակի մարզում  նախնական տվյալներով  3.500-ից ավելի ժամանակավոր կացարան կա, որից 2.871-ը  Գյումրիում  է:Կառավարության նոր ծրագրով,որի մեկնարկը  նախատեսվում է 2020 թվականի հունվարին, 457 ընտանիքի բնակարանով ապահովելու համար հատկացվելու է 3 մլրդ դրամ:Այս հատկացումը սակայն ընդամենը վերաբերում է Լոռու և Շիրակի մարզերի մի քանի գյուղական համայքներին: