Թրամփը չի ճանաչում Բայդենի հաղթանակը, բայց փոխանցում է իշխանությունը նրան

Թրամփը չի ճանաչում Բայդենի հաղթանակը, բայց փոխանցում է իշխանությունը նրան

ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփը թեեւ չի ճանաչում Ջո Բայդենի հաղթանակը նոյեմբերի 3-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններում, սակայն սկսել է իշխանության փոխանցման գործընթացը։ «Մեր գործը հաստատուն կերպով առաջ է ընթանում։ Մենք հաստատուն կերպով շարունակելու ենք մեր պայքարը եւ ես վստահ եմ, որ կհաղթենք»,- գրել է նա իր թվիթերյան էջում։

Միաժամանակ, նա նաեւ հորդորել է Ընդհանուր ծառայությունների վարչության ղեկավար Էմիլի Մերֆիին, հանուն երկրի շահերի, սկսել իշխանության փոխանցման գործընթացը։ Ավելի վաղ, Էմիլի Մերֆին հայտարարել էր, որ ճանաչում է Բայդենի հաղթանակը եւ հաղորդել, որ պատրաստ է սկսել իշխանության փոխանցման գործընթացը։