Redmi-ն կթողարկի նոր սմարթֆոն՝ անլար լիցքավորման հնարավորությամբ 

Redmi-ն կթողարկի նոր սմարթֆոն՝ անլար լիցքավորման հնարավորությամբ 

Digital Chat Station հեղինակավոր ինսայդերը հայտարարել է սոցցանցերում, որ Redmi-ի նոր սմարթֆոնը կունենա անլար լիցքավորման հնարավոություն։ Սակայն մեկնաբանողները հայտարարել են գրառման ներքեւում, որ դեմ են այդ նորարարությանը։ Այս մասին հայտնում է ITHome-ը։

Նշվում է, որ անլար լիցքավորման հնարավորության փոխարեն, օգտատերերը այլ տարբերակներ են առաջարկել։ Առաջարկվում է օրինակ մետաղական շրջանակ կիրառել Redmi-ի սմարթֆոնների համար, կամ էլ ակումուլյատորը հզորացնել, կամ էլ էժանացնել նոր սմարթֆոնի գինը՝ հրաժարվելով անլար լիցքավորման հնարավորությունից։ Նշենք, որ սա նորարարություն է լինելու, որը մինչ հիմա դեռ երբեք չի կիրառվել Redmi-ի սմարթֆոններում։