Թուրքիան ԱՄՆ-ից թույլտվություն չի հարցնի Ս-400 համակարգեր գնելու համար․ Էրդողան

Թուրքիան ԱՄՆ-ից թույլտվություն չի հարցնի Ս-400 համակարգեր գնելու համար․ Էրդողան

Թուրքիան մտադիր չէ Միացյալ Նահանգներից թույլտվություն հարցնել Ս-400 ռուսական զենիթահրթիռային համակարգերի երկրորդ խմբաքանակի մատակարարումը սկսելու համար։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը։ Նա նաեւ ասել է, որ Անկարան կշարունակի քննարկումները Վաշինգտոնի հետ այն հարցերի շուրջ, որոնք կապված են Ս-400-ների հետ այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի պաշտոնամուտը լինի։ Էրդողանը նշել է, որ հունվարի վերջին կլինեն Ս-400-ների երկրորդ խմբաքանակի մատակարարման բանակցությունները ռուսական կողմի հետ։