Կարտադրեն կոլայի համով կվաս

Կարտադրեն կոլայի համով կվաս

Ռուսաստանում մտադիր են արտադրել կոլայի համով կվաս։ Ինչպես այս մասին հայտնել է Funky Monkey հայտնի ապրանքանիշի ղեկավար Վյաչեսլավ Գավրիլենկովը, ներկայումս նախագիծը գտնվում է մշակման փուլում, որոշվում է նվանումը։

Գավրիլենկովը նշել է, որ առկա է լինելու դիզայնի մեջ քրիստոնեական սիմվոլիկա եւ յուրաքանչյուր խմբաքանակ օրհնվելու է Ռուս Ուղղափառ եկեղեցու կողմից։ Այս քայլը կլինի հարգանքի տուրք «Կոկա կոլային»։

Ամենայն հավանականությամբ այդ կվասկը կկոչվի  սլավոնական կվաս «Կոլոկոլա»։ Դիզայնի մեջ կլինի եկեղեցական զանգ, որը կփայլատակի արեւմտյան կայսրության վերջալույսի ճառագայթների ներքո։