Անահիտ Մանասյանը գնացել է ցուցարարների մոտ

Անահիտ Մանասյանը գնացել է ցուցարարների մոտ

ՄԻՊ Անահիտ Մանասյանն այցելել է Քաջարան՝ լսելու ԶՊՄԿ գործադուլ անող աշխատակիցներին, այս մասին ասել է գործադուլը համակարգող խորհրդի անդամ Վահե Մխիթարյանը:

Հիշեցնենք, որ ԶՊՄԿ բազմաթիվ աշխատակիցներ հունվարի 31-ից հայտարարել են գործադուլ՝ պահանջելով աշխատավարձերի բարձրացում ու աշխատանքային պայմանների բարելավում։ Երեկ էլ մենք գրել էինք, որ ցուցարարները  ծեծկռտուք էին սարքել, 8 հոգի ձերբակալվել էին։