Ֆինլանդիան մերժել է Էրդողանի պահանջները

Ֆինլանդիան մերժել է Էրդողանի պահանջները

Ֆինլանդիայի խորհրդարանի խոսնակ Մատի Վանհանենը հայտարարել է, որ Ֆինլանդիան չի կարող համաձայնել փոխել իր իրավական դաշտը և արտահանձնել «անմեղ մարդկանց»: Այս մասին հայտնում է YLE հեռարձակող կորպորացիան։

«Ինչ վերաբերում է մեր օրենքի կանոններին վերաբերող կետերին, ապա Թուրքիան պետք է հասկանա, որ մենք չենք կարող համաձայնվել [դրանք փոխելու] քաղաքական ճանապարհով։ Անմեղ մարդկանց չեն արտահանձնում այլ երկիր, հատկապես, եթե կա բանտարկվելու կամ անօրինական դատապարտվելու վտանգ»,- ասել է Վանհանենը։

Մեկնաբանությունը վերաբերում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությանը, թե Անկարան չի կարող համաձայնել Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին, քանի որ չի կարող հավատալ Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության ներկայացուցիչների հետ կապերի մասին նրանց հավաստիացումներին։ Բացի այդ, թուրքական կողմը պահանջել է Ֆինլանդիայից Թուրքիա արտահանձնել այն մարդկանց, ում ինքը համարում է ահաբեկիչներ, և ամբողջությամբ վերացնել զենքի արտահանման սահմանափակումները։