Հունիսի 17-ից կարելի է Սևան գնալ նաև գնացքով

Հունիսի 17-ից կարելի է Սևան գնալ նաև գնացքով

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը Սևանա լճում հանգիստ նախընտրողների համար ընկերությունը գործարկել Երևան (Ալմաստ կայարան) - Շորժա էլեկտրագնացքը: Մերձքաղաքային սեզոնային էլեկտրագնացքը գործելու է հունիսի 17-ից՝ ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին:

Այսօր մենք գնացքի Չարենցավան կայարանում հանդիպեցինք Երևանից Սևան ուղևորվող էլեկտրագնացքը։ Ուղևորները ոչ մեծ թվով, բայց կային գնացքում, նաև Չարենցավանից նստողներ եղան։ Շատերը, թեև ունենալով ավտոմեքենա, բայց նախընտրում են Սևան գնալ երկաթուղային ճանապարհով հենց միայն գնացք նստելու համար։

Գնացքը Երևանի Քանաքեռ-Զեյթուն համայնքում գտնվող «Ալմաստ» գործարանին կից համանուն կառամատույցից մեկնում է ժամը 08:30՝ Սևանի կայարան ժամանելով 10:28, իսկ Շորժա՝ 11:28-ին:
Հակառակ ուղղությամբ էլեկտրագնացքը Շորժայի կայարանից մեկնում է 17:00-ին, Սևանից՝ 18:00՝ Երևան վերադառնալով ժամը 20:00-ին: Տոմսի արժեքը մեկ ուղղությամբ կազմում է՝ 600 դրամ մինչև Սևանի կայարան և 1 000 դրամ՝ մինչև Շորժա: