«Հեռացնենք Նիկոլին» կարգախոսով հավաքը մեկ ամսով հետաձգում ենք

«Հեռացնենք Նիկոլին» կարգախոսով հավաքը մեկ ամսով հետաձգում ենք

Հայրենատե՛ր Հայեր

Հայաստանի ձախողված իշխանությունը դիմեց հերթական աննախադեպ քայլին՝  չորս ամիս անընդմեջ հայտարարած Արտակարգ դրության ռեժիմը երկարաձգեց ևս մեկ ամսով: Աննախադեպ, որովհետև նման իրավիճակ գոյություն չունի աշխարհի որևէ պետությունում, նույնիսկ կորոնավիրուսային հիվանդությունից առավել տուժած Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Գոյություն չունի, որովհետև բոլորի համար ակնհայտ է, որ Արտակարգ դրության փաշինյանական տարբերակը որևէ կապ չունի կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարի հետ: Հայ հասարակությունը շատ լավ հասկանում է, որ Արտակարգ դրության ռեժիմը Փաշինյան Նիկոլին պետք է՝ սեփական իշխանության ձախողումները քողարկելու և իշխանության մոտալուտ վախճանը հետաձգելու համար: 

Փաշինյան Նիկոլը հերթական անգամ երկարաձգեց Արտակարգ դրությունը, քանի որ շատ լավ տեղեկացված է, որ «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը  հայտարարություն էր տարածել սույն թվականի հուլիսի 19-ին Մասիս քաղաքում «ՀԵՌԱՑՆԵ՛ՆՔ Նիկոլին» կարգախոս-օրակարգով հանրահավաք անելու մասին, որին միանալու ցանկություն են հայտնել Հայաստանի հազարավոր քաղաքացիներ: 

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունն իր բազմահազար համակիրներին տեղեկացնում է, որ հարկադրված  է ևս մեկ ամսով հետաձգել Հայաստանի հակազգային և օտարահպատակ իշխանությանը հեռացնելու նպատակով կազմակերպվելիք հանրահավաքի անցկացումը և           «ՀԵՌԱՑՆԵ՛ՆՔ Նիկոլին» կարգախոս-օրակարգով բազմահազարանոց հավաքը (միտինգը) տեղի է ունենալու սույն թվականի օգոստոսի 23-ին՝ Հայաստանի Անկախության հռչակագրի 30-րդ տարեդարձի օրը: 

Մենք նաև հասկանում ենք, որ Փաշինյան Նիկոլն իր պաշտոնավարումը երկարաձգելու համար պատրաստ է Հայաստանը հավերժ պահել կորոնավիրուսային ճիրաններում, և այդ հիմնավորմամբ անվերջ երկարաձգել Արտակարգ դրության ռեժիմը: Բայց ամեն ինչ՝ այդ թվում նաև Հայ Ազգի համբերությունը, ունի իր սահմանը: 

Սուրբ Հայաստանն այսօր կործանող օտարահպատակ իշխանության ժամանակաշրջանում օրենքի և օրինականության շրջանակներում գործելու մեր պարտականությունը չի կարող ավելի բարձր լինել, քան Հայոց պետությունը կործանողների դեմ վճռական պայքար մղելու մեր հաստատակամ որոշումը: 

Մոտենում է այն պահը, երբ այլևս ոչ մի Արտակարգ դրության ռեժիմ չի կարող խոչընդոտել Հայաստանի իշխանությունը օտարահպատակ ուժերից Հայ Ժողովրդին վերադարձնելու մեր որոշման իրականացմանը: 

Հայաստանը կործանումից փրկելու գաղափարը մեզ համար ավելի բարձր է, քան ցանկացած չակերտավոր օրենք ու որոշում, որն ընդունվում է հայաստանակործան ուժերի թելադրանքով և ընդդեմ Հայաստանի Հանրապետության: 
Ամեն անցնող օր ավելի խորն է բացահայտում Հայաստանի այս իշխանության հակազգային և հակահայկական էությունը և ավելի է համախմբում մեզ՝ այդ հանցավոր ռեժիմի դեմ պայքար մղելու, իշխանությունից հեռացնելու  և Հայաստանում  ազգային-պետական իշխանություն ձևավորելու գործում:

«Հայոց  Արծիվներ. Միասնական  Հայաստան»
կուսակցության  Նախագահ՝  Խաչիկ  Ասրյան