Քարերի նման ծանր է մեր սիրտն ու աշխարհի լռությունը (տեսանյութ, ֆոտոշարք)

Քարերի նման ծանր է մեր սիրտն ու աշխարհի լռությունը (տեսանյութ, ֆոտոշարք)

Մուղդուսյան արվեստի կենտրոնի գեղարվեստական կազմը, Նաիրյան վոկալ անսամբլը այսօր Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի հարևանությամբ գտնվող Կոմիտասի արձանի մոտ արեցին ինստալյացիա, որի ընթացքում տեղադրեցին 106 հատ բուտաֆորիկ կակաչ՝ խորհրդանշելով Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը։ 

Նախաձեռնությունն ուղղված է առավելապես միջազգային հանրությանը, և ձայն է՝ ընդդեմ անտարբերության ու լռության՝ ինստալյացիայի, երաժշտության ու տեքստի միջոցով։