Դոնալդ Թրամփ․ հանդիսատեսին չի կարելի խաբել երկար ժամանակով

Նկար էր հրապարակել Թրամփի հետ՝ թե բա տեսե՜ք․․․ Հետո էլ՝ ռազմավարական համագործակցություն ու արևմտամետների ոգևորությունը, շնչասպառ արձագանքները։
Իսկ այսօր Հրապարակը տեղեկացնում է, որ հունվարի 20-ին սպասվող ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալությանը ՀՀ վարչապետը հրավիրված չէ: Թավան կարելի է ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպան Մակունցի գլխին կոտրել, ասել՝ բա լավ չի աշխատել, բայց դիվանագիտությունից մղոններով հեռու ուսուցչուհուն հանգիստ թողնենք և ընդունենք, որ այստեղ հարցը առավել քան խորքային է։ Փաստորեն Նիկոլ Փաշինյանի ջանքերը՝ Ամերիկայի առումով, ջուրն ընկան։ Այն վարկանիշը, որ նա փորձել էր ձեռք բերել իբր թե Ամերիկայի նման ռազմավարական գործընկեր ձեռք բերելու առումով, չքացավ։
Եթե ուսումնասիրենք Դոնալդ Թրամփի կենսագրությունը, կտեսնենք, որ նա միշտ հոսանքին հակառակ է լողացել, և նա ինքն էլ խոստովանել է դա․ «Ամենամեծ հաջողությունը գալիս է այն ժամանակ, երբ լողում ես հոսանքին հակառակ»: Նա պայքարող տեսակ է։ Լողալով հոսանքին հակառակ, նա պայքարում է մինչև վերջին կետը։ Առավել ևս, երբ խոսքը վերաբերվում է իր երկրի անվտանգությանը, պետական սահմանների անձեռնմխելիությանը։ Տեղին է հիշեցնել Դոնալդ Թրամփի խոսքը 2016 թվականի նախագահական ընտրությունների հանրահավաքներից մեկում, որը տեղի է ունեցել Նևադա նահանգի Քարսոն Սիթի քաղաքում՝ ուղղված հայկական դրոշներ պարզած ամերիկահայերին․ «Հայերը լավ մարդիկ են, նաև հիանալի գործարարներ: Նրանք սիրում են իրենց երկիրը։ Ճանապարհին բազմաթիվ հայերի տեսա՝ իրենց գեղեցիկ դրոշներով: Նախանձում եմ հայերի ոգուն, հայերը հզոր ոգի ունեն և շատ նվիրված են իրենց երկրին: Աշխատում ենք որոշ ուղղություններով»։
Սա հայ ժողովրդին է վերաբերվում և ոչ թե դեռևս իշխանության չեկած, հայերի ոգին կոտրած Նիկոլ Փաշինյանին։ Նա ծանոթ է Նիկոլ Փաշինյան տեսակին, որը կոտրել է հայի ոգին և որը՝ այսօր իր իշխանությունը փրկելու համար զանազան գործարքների է գնում։ Էլի Թրամփի արտահայտություններից հիշեցնեմ․ «Կյանքն ինձ հույժ կարևոր դաս է տվել. նա, ով մեկ անգամ դավաճանել է, դժվար պահին նորից կդավաճանի»: Երկակի խաղերը տեսնում, բայց արձագանքում են համապասխան ժամանակ։ Եվ ի վերջո Թրամփի ամենասիրած արտահայտություններից մեկը հիշեցնեմ՝ «Հանդիսատեսին չի կարելի խաբել, համենայնդեպս՝ երկար ժամանակով»։ Հիշեցնեմ, որ մեծերը հենց այնպես արտահատություններ չեն անում։ Դրանք նրանց կյանքի դասերն են, որով առաջնորդվում են։
Կարծիքներ