Նա մարդ-ժպիտ է․ Լուսինե Թովմասյան (լուսանկար)

Նա մարդ-ժպիտ է․ Լուսինե Թովմասյան (լուսանկար)

«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանն ընտանեկան լուսանկար է հրապարակել, որում պատկերված է որդու՝ Ալեքի հետ։

«Ինստագրամ» սոցիալական ցանցում տեղադրված կադրում մայր ու որդի ջերմ գրկախառնված են։ Հրապարակմանը կից Լուսինեն շնորհավորել է փոքրիկի 3-ամյակը՝ գրելով․ «Ահա և իմ Ալեքը դարձավ 3 տարեկան։ Նա մարդ- ժպիտ է, ում նայելիս դու երբեք չես կարող լուրջ դեմք ունենալ։ Այնքան դրական լիցքեր, ուրախություն, ժպիտ ու լավ էմոցիաներ է բերել այս աշխարհ, որ էլ նկարագրելու չի։ Նա ժպիտ կպարգևի անգամ ամենալուրջ մարդուն. ես դրանում համոզված եմ։

Շատ եմ ուզում որ քո կյանքում լինեն անթիվ երջանիկ պահեր, որ աչքերդ միշտ պսպղան ու շողան երջանկությունից։ Լույս տան այս աշխարհին»։