Կարեւորը՝ երկրորդ նախագահի խափանման միջոցը փոխվի․ Սեյրան Օհանյան

Կարեւորը՝ երկրորդ նախագահի խափանման միջոցը փոխվի․ Սեյրան Օհանյան

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում մեկնարկեց Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործի վերաբերյալ դատական  նիստը։

Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստին քիչ առաջ դատարան ներկայացավ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։

Լրագրողների հարցերին ի պատասխան Օհանյանը միայն ասաց՝ այս պահին կարեւոր է, որ երկրորդ նախագահի խափանման միջոցը փոխվի։

Գործով մյուս ամբաստանյալ ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովն ընդհանրապես չպատասխանեց հարցերին։