Թոշակառուն մտել է իր բնակարան եւ անհետ կորել

Թոշակառուն մտել է իր բնակարան եւ անհետ կորել

Ռուսաստանի Մերձմոսկովյան շրջանում Կաշիր քաղաքում, 68-ամյա թոշակառուն անհետ կորել է, սեփական բնակարան մուտք գործելուց հետո։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։ Տարեց տղամարդը տուն է վերադարձել վաղ առավոտյան ժամը 4-ին։ Տեսախցիկների արձանագրածից պարզ է դառնում, որ նա բնակարանից էլ դուրս չի եկել, վերադարձից հետո։ Սակայն հաջորդ օրը նրա որդին, ով Մոսկվայում է բնակվում, նրան չի գտել բնակարանում։ «Տպավորություն է, որ հայրս մտել է բնակարան ու ապանյութականացել»,- հայտարարել է անհետ կորած թոշակառուի որդին։ Հարուցվել է քրեական գործ թոշակառուի անհետացման հետ կապված, սակայն իրավապահներն էլ են դժվարանում ասել, թե ինչպես են իրականացնելու որոնումները։