Ոսկու առևտրականները բռնել և իրավապահներին են հանձնել դիմակավորված Մնացյանին

Ոսկու առևտրականները բռնել և իրավապահներին են հանձնել դիմակավորված Մնացյանին

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր Համազասպ Մնացյանի դատաքննություն է։ Ըստ մեղադրանքի՝ նա խոշոր չափերի` 960.000 դրամին համարժեք 2000 ԱՄՆ դոլար արժողությամբ ուրիշի գույքը հափշտակելու նպատակով՝ ավազակություն կատարելու դիտավորությամբ, 2019թ. փետրվարի 27-ին ,ժ.09:25-ի սահմաններում, դիմակավորված մուտք է գործել Արթիկ քաղաքի Աբովյան փողոցի 4/4 հասցեում գործող, նույն քաղաքի բնակիչ Վոլոդյա Փայլակի Հարությունյանին պատկանող ոսկու խանութ-սրահ և դանակի սպառնալիքով հարձակում է գործել և պահանջել զարդեր։

Խանութի վարձակալ Վ.Հարությունյանն ու նրա որդին՝ Ս․Հարությունյանը և եղբոր` Ս.Հարությունյանի դիմադրել են, ինչից հետո գողը փորձել է դիմել փախուստի, սակայն ոսկու առևտրականները հետապնդելով վնասազերծել, բռնել են նրան ու հանձնել այդ պահին դեպքի վայր ժամանած իրավապահ մարմիններին: