Կապանում Իջեւան-2 օպերացիա են նախապատրաստում

Կապանում Իջեւան-2 օպերացիա են նախապատրաստում

Կապանում սպասում են։ Սյունեցիք արդեն տեղեկացված են, որ  ներքին զորքերի զինծառայողներով լի 7 ավտոբուս է դուրս եկել Երեւանից՝ յուրաքանչյուրի մեջ 20 ոստիկան և 15 փոքր մեքենա՝ 4-ական ուղեւորով։ Իսկ մինչ այդ բարձրախոսով յուրաքանչյուր 5 րոպեն մեկ զգուշացնում են, որ պարետի որոշման եւ արտակարգ դրության կանոնների շրջանակներում արգելվում է հավաքներ անելը եւ առաջարկում են ցրվել՝ հակառակ դեպքում ուժ կկիրառվի հավաքված մարդկանց նկատմամբ։ Ակնհայտ է․ որ բռնությունների համար հող են նախապատրաստում։

Ցուցարարները խոսում են, որ Կապանում Նիկոլը որոշել է «երկրորդ Իջեւան» սարքել՝ անտառահատների ցույցերը ցրելու օրինակով, երբ ուժ կիրառվեց ցուցարարների նկատմամբ։ Հավաքվածները, որոնք հիմնականում քաջարանցիներ են, պարբերաբար վանկարկում են «Կա-պան, միացիր»։