Նոր օնլայն խաբեություն

Նոր օնլայն խաբեություն

Լրագրող, բլոգեր, ՏՏ եւ մեդիա ոլորտի խորհրդատու Արթուր Պապյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Նոր՝ հետաքրքիր օնլայն խաբեություն․ ստանում եք նամակ՝ Google Forms-ից, որպեսզի SPAM ֆիլտրները չարգելափակեն։ Տեսքից անվնաս է, ասում է, որ Դուք ինչ-որ միավորներ եք ստացել։ Դե, բնականաբար, մարդկային հետաքրքրասիրություն՝ սեղմում եք հղումը, View score և հայտնվում Google Forms-ի էջում, այստեղից հաջորդ հղումը տանում է ռուսալեզու էջ՝ Участие в розыгрыше ու բացվող պատուհանի OK-ը սեղմելուց հետո ստանում եք հարյուր հազար միավոր ու հայտնվում օնլայն չատում, որտեղ Ձեզ առաջարկում են կոնվերտացնել ստացված միավորները դոլարի։ Հաջորդ քայլում արդեն հարկավոր է միջնորդավճար վճարել՝ կոնվերտացիայի համար։ Ու եթե դեռ չեք հասկացել՝ հենց այդտեղ էլ Ձեզ «գցում են»։

Եզրակացություն՝ ցիտելով դասականին՝Սամվել Մարտիրոսյան-ին․ «Ու ընդհանրապես, երբեք, երբեք ինտերնետում շահումների մի հավատացեք։ Շահում եք դուք, շահում է մեկ ուրիշը»։

Նա նաև գրել է.

«1 շաբաթում 10 հոգի ցանկություն է հայտնել 18$-ի դիմաց իրենց iPhone ներբեռնել ինչ-որ անծանոթ հավելված ու սելֆի-կամերան միացնելով՝ տեսաձայնագրվել՝ կատարելով էկրանին հայտնվող առաջադրանքները։ «Աշխատանքը» նախատեսված է Կապանի բնակիչների համար»։