Ղազախստանում ահազանգում են՝ պետք է ընդունել «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը

Ժողովրդական կուսակցության խմբակցությունից Ղազախստանի խորհրդարանի պատգամավորներն անհրաժեշտ են համարում մշակել և ընդունել «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը։
«Մենք՝ Ղազախստանի բոլոր քաղաքացիներս, պետք է հասկանանք, թե որտեղից է գալիս մեզ ներկայացվող տեղեկատվությունը։ Դրանք մեզ ներկայացնում են անկախ լրագրողները, թե՞ նրանք, որոնց վճարում են։
Շատ հաճախ նրանք ներկայացվում են նրանց կողմից, որոնք վարձատրցել են և որոշակի օրակարգ ունեն։ Երբեմն այս օրակարգը վնասակար է, կործանարար մեր երկրի համար», - ասել է պատգամավոր Իրինա Սմիրնովան՝ լիագումար նիստի ժամանակ վարչապետին ուղղելով իր խորհրդարանական հարցումը։ Նրա խոսքերը մեջբերում է Ինտերֆաքս-ը։
Կին օրենսդիրը հիշեցրել է, որ վերջին լիագումար նիստում պատգամավորները խորհրդարանական հարցում էին հնչեցրել Ղազախստանում USAID-ի գործունեության վերաբերյալ։
Պատգամավորի խոսքով, Ղազախստանում մոտավորապես 200 հասարակական կազմակերպություններ ստանում են արտաքին ֆինանսավորում, որոնց 70%-ը ֆինանսավորվել է ԱՄՆ-ից տարբեր աղբյուրների միջոցով։
Կարծիքներ