Որքան գումար են մտադիր հատկացնել Ուկրաինայի վերականգնման համար 

Որքան գումար են մտադիր հատկացնել Ուկրաինայի վերականգնման համար 

Եվրամիությունը մտադիր է Ուկրաինային հատկացնել մոտ 500 միլիարդ եվրո՝ այդ երկրի տնտեսության վերականգնման համար։ Այս մասին գրում է ամերիկյան Bloomberg հեղինակավոր պարբերականը։ Համաձայն հրապարակման, Եվրահանձնաժողովը ներկայումս ուսումնասիրում է Ուկրաինային ֆինանսավորման տարբերակները։ Դիտարկվում են թե վարկավորման, թե դրամաշնորհների եղանակով ֆինանսական հատկացումներ կատարելու հնարավորությունները։

Նշենք, որ Ուկրաինայի տնտեսության վերականգնման հարցը քննարկվելու ԵՄ-ի՝ Լուգանոյում հուլիսի 4-5 կայանալիք գագաթնաժողովի ժամանակ։ Նախագիծը կազմում է 2 հազար էջ եւ ընդգրկում է Ուկրաինայի տնտեսության գրեթե բոլոր ոլորտները՝ թվային տնտեսությունից ու ենթակառուցվածքներից մինչեւ էներգետիկա եւ այլն։