Լոռու մարզպետը ինքն իրեն և մարզպետարանի այլ աշխատակիցների կրկին պարգևատրել է

Լոռու մարզպետը ինքն իրեն և մարզպետարանի այլ աշխատակիցների կրկին պարգևատրել է

Ֆեյսբուքյան օգտատեր Սմբատ Խանվելյանը գրել է, որ Լոռու մարզպետը ինքն իրեն և մարզպետարանի այլ աշխատակիցների կրկին պարգևատրել է․

«Լոռու մարզը ՀՀ-ում աղքատության և գործազրկության մակարդակով երկրորդն է, բայց մարզպետը շարունակում է ինքնապարգևատրումների դատապարտելի գործընթացը։ Չգիտես որ «տիտանական» աշխատանքի համար իրեն երեկ՝ ապրիլի 12-ին ևս պարգևատրել է շուրջ կես միլիոն դրամով։ Հասկանալի է, մարդը նոր և թանկարժեք կլինիկա է կառուցում, մի տեղից պիտի քերի, այս դեպքում մեր՝ հարկատուներիս գրպանից»,-գրել է օգտատերը։